ԳլխավորԼուր

Հայաստանում նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը

Ուսանողները Հայաստանում

Այսօր Հայաստանում նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը։

Տոնը նշվում է 2014 թվականից, երբ այդ ժամանակվա կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը նոր` 8.2-րդ հոդվածով համալրելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի՝ մայիսի 16-ը նշվելու է որպես ուսանողների և երիտասարդների օր։

Օրվա ընտրությունը նախագծի հեղինակները պայմանավորել էին նրանով, որ այն հանդիսանում է ԵՊՀ-ի` մայր բուհի հիմնադրման օրը (Հայաստանի առաջին Հանրապետության նախարարների խորհուրդը 1919-ի մայիսի 16-ին որոշում էր ընդունել Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ): Նման ընտրությունը հիմնավորվել էր, որ հենց մայր բուհի հիմնադրմամբ է մեր երկրում սկիզբ առել ուսանողական կյանքը, ձևավորվել ուսանողական ավանդույթներ։

Բացի այդ` մայիսը համընկնում է նաև ուսանողների համար կարևոր մի շրջանի` ուստարվա ավարտի հետ։

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ուսանողության օր սահմանելու վերաբերյալ առաջարկով կառավարությանը և ԿԳՆ-ին դիմել էր ԵՊՀ ուսանողական խորհուրդը դեռևս 2010 թվականին։

Հավելենք, որ Ուսանողների միջազգային օրը նշվում է նոյեմբերի 17-ին։

Comment here