ԳլխավորԼուր

​Էսսեների մրցույթ՝ ուսանողների համար

Հայաստանյան բուհերի ուսանողների տնտեսագիտական ու ֆինանսական գրագիտության էլ ավելի բարձրացման նպատակով հայտարարվում է էսսեների մրցույթ։

Թեմաներն են՝ «Անտեսանելի ձեռքն իմ ծննդավայրում», «Անհամաչափ սուբսիդիաներն իմ շրջանում», «Ինչպես եմ ես կառավարում իմ ֆինանսները», «Ապահովագրություն, որի համար ես կվճարեի»։

Լեզուն՝ հայերեն, ծավալը՝ մինչեւ 1000 բառ։

Ներկայացման ժամկետը՝ մինչեւ 2022 թ. մարտի 15-ը։

​Կարող են մասնակցել Հայաստանի բուհերի բակալավրիատների ուսանողները։

Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Երեւանում ապրիլի սկզբին։

Գրանցման ու առավել մանրամասների համար՝ այստեղ։