ԳլխավորԽճանկարՇոուբիզնես

«Գրիգորիչի պատշգամբում զրուցում էինք…». Լևոն Քոչարյանը պատմել է՝ երբ ու որտեղ է ծանոթացել Սիրուշոյի հետ

Լեւոն Քոչարյան ու Սիրուշո

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Facebook-ի իր էջում գրառում է արել իր կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի ու կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասին։

«Սա Կապուտակ Սևանն է, ետևում նշված է այն սենյակը, որտեղ ամեն ամառ հանգստանում էր Արթուր Գրիգորյանը՝ իր շուրջ համախմբելով մի խումբ տաղանդավոր երգիչների, ստեղծագործողների…

Ամեն երեկո նրանք բոլորը հավաքվում էին Գրիգորիչի սենյակում և միասին խաղեր խաղում, զրուցում…

Ես ևս առիթ ունեցա մի քանի անգամ եղբորս հետ լինել այդ սենյակում ու հենց այդտեղ ծանոթացանք Սիրուշոյի հետ: Ես 15 տարեկան էի, Սիրուշոն 14, սենյակի ամենափոքրերն էինք. Գրիգորիչի պատշգամբում զրուցում էինք ու փորձում իրար ճանաչել:

Շնորհակալ եմ, որ 2001-ի ամռանը մեզ հյուրընկալեցիք Ձեզ մոտ, ինչի շնորհիվ էլ սկիզբ դրվեց այն ընտանիքի, որն այս նկարում է…

Հիմա մեր երեխաներին ենք ցույց տալիս այդ պատշգամբը և նրանց ենք պատմելու, թե ինչ մեծ տաղանդ էր այդտեղ բնակվում, ով իր ահռելի մեծ ավանդն ունի հայ մշակույթի մեջ»,- գրել է Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին 63 տարեկանում։