ԳլխավորԼուր

Ֆրանսիայի հրապարակում կմիանամ մեր հայրենակիցներին. Սիրուշո

Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 18:00-ին, Ֆրանսիայի հրապարակում հանդես է գալու կատարումներով:

«Այսօր ժամը 18.00-ին, Ֆրանսիայի հրապարակում միանալու եմ մեր հայրենակիցներին։ Միասին երգելու ենք, սակայն այս անգամ ոչ բեմից։ Ձեզ հետ վերցրեք որևէ փափուկ բան, որի վրա կկարողանաք հատակին նստել։ Կհանդիպենք հրապարակում»,-գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ընդդիմադիրները հանրահավաքներ են անցկացնում մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում։