ԳլխավորՇոուբիզնես

Սիրուշոն հայտնել է երրորդ երեխայի սեռը

Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն սոցցանցերի իր հետևորդներին հայտնել է երրորդ երեխայի սեռը։

Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ տիկնիկներով ակնարկում է, որ ապագա երեխան աղջիկ է լինելու։

Երգչուհու հետևորդները շատ են հավանել տեսանյութն ու ջերմ գրառումներ կատարել։

«Ջիգյար բալայա ծնվելու։ Աստված պահապան»,– գրել է Անդրեն։

«Ախ, արքայադուստր է, ուռա։ Ես ասել էի։ Մեռնեմ ջանին»,– ուրախությամբ նշել է Նազենի Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Սիրուշոն ու Լևոն Քոչարյանը 2 երեխա ունեն` 6-ամյա Ռոբերտը և 4-ամյա Միքայելը։

Իր հղիության մասին Սիրուշոն հայտնել էր մի քանի օր առաջ՝ համացանցում տեղադրելով տեսանյութ էլեգանտ, կիպ սև հագուստով։