ԳլխավորԼուր

Հարևանները ցնցված են կատարվածից. News.am

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից ցնցված ու զարմացած են, տեղեկացնում է NEWS.am-ը։

Ընտանիքը, որտեղ նախնական տեղեկություններով, 40-ամյա հայրն այսօր  առավոտյան 9-րդ հարկից դուրս է նետվել իր երկու երեխաների հետ, հարևանների տպավորությամբ հանգիստ, նորմալ ընտանիք է եղել։

Նրանք տեղեկություն չունեն այն մասին, որ ամուսիններն ամուսնալուծված է եղել։ Շենքում բնակվել են վաղուց։ Հարևանները նաև չեն լսել, որ տղամարդը որևէ հոգեկան խնդիրներ ունենար։

«Եթե այդպես լիներ, ոնց կարող էր ծառայել»,- ասաց հարևաններից մեկը՝ նշելով, որ տղամարդը ՌԴ-ում է ծառայել, եղել է սպա։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Comment here