ԳլխավորԽճանկար

Տիմատին անջատել է նոր տեսահոլովակի «լայքերի» հաշվիչը

Ռեպեր Տիմատին (Թիմուր Յունուսով) անջատել է Գրիգորի Լեպսի հետ համատեղ նկարահանված «Մաքուր էջից» տեսահոլովակի «լայքերի» հաշվիչը այն բանից հետո, երբ YouTube-ի օգտատերերը սկսել են այն քննադատել։ Տեսահոլովակի հրապարակման առաջին երեք օրում այն ստացել է 130 հազար «չհավանում»-«դիսլայք»։ Հավանման նշան է դրել 50 հազար մարդ։

Այժմ չի երեւում, թե ինչպես են գնահատել այդ աշխատանքը հանդիսատեսները։ Նշվում է միայն դիտումների քանակը՝ ավելի քան 2.2 միլիոն։

Համանման դեպք էր տեղի ունեցել 2019-ի սեպտեմբերին, երբ Տիմատին YouTube-ում տեղադրել էր «Մոսկվա» տեսահոլովակը։ Այն հավաքեց ռեկորդային՝ 1.4 միլիոն «դիսլայք» (հավանումների թիվը 85 հազար էր) եւ որոշ ժամանակ անց անհասանելի դարձավ։

Comment here