ԳլխավորՇոուբիզնես

Սոնան, Ռուսոն և այլ երաժիշտներ ներկայացրել են «Արցախ, մեր տուն» երգն ու հոլովակը

Սոնան, Աբրահամ Ռուսոն, Մարգարիտա Պոզոյանը և այլ հայտնի երգիչ-երգչուհիներ հրապարակել են «Արցախ, իմ տուն» երգն ու հոլովակը, որը հնարավոր է դիտել AMcinema-ի YouTube-ի պաշտոնական ալիքում:

Հոլովակին կից զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի անց:

«Հայկական և ռուսական էստրադայի արտիստների հետ համատեղ ջանքերով հնարավոր եղավ նկարահանել հոլովակ հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի կտավների գրաֆիկական նկարազարդումներով: Պատմության մեջ առաջին անգամ Սարյանի կտավները ներկայացվել են ժամանակակից գրաֆիկական տեխնոլոգիաներով, ինչը հոլովակին յուրահատուկ կոլորիտ է հաղորդում»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

Նախագծի պրոդյուսերը Սոֆյա Գուլյանն է:

Comment here