ԳլխավորԼուր

Ես՝ որպես պաշտպանության նախարար, կուզեի հասկանալ, թե ե՞րբ է այդ «ուշը». Դավիթ Տոնոյան

Հուլիսի 30-ից 31-ը աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությունը հայկական կողմի համար հասկանալի չէ:

«Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը միշտ հանդես են գալիս խաղաղասիրական հայտարարություններով, բանակցությունների շարունակականության մասին կոչերով։ Նման հայտարարությունները մեզ համար անհասկանալի են։ Ես՝ որպես պաշտպանության նախարար, կուզեի հասկանալ, թե ե՞րբ է այդ «ուշը»։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշ պաշտոնյաներ հայտարարում են, որ պատրաստ են գործողություններ սկսել, միայն սպասում են հրամանի։ Այնպես չէ, որ մենք չենք սպասում նման հրամանի։

Տավուշում վերջին մարտական գործողությունները ապացուցեցին, որ թեպետ հակառակորդն օգտագործեց գերժամանակակից միջոցներ, բայց հաջողության չհասավ եւ ունեցավ բազմաթիվ կորուստներ»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

Comment here