ԳլխավորԼուր

ԵՊՀ ուսանողները 5 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել IMC միջազգային մաթեմատիկական օլիմպիադայում

Հուլիսի 27-ին ավարտվել է 27-րդ IMC միջազգային ուսանողական մաթեմատիկական օլիմպիադան, որին մասնակցել են ԵՊՀ ուսանողները եւ նվաճել են 5 ոսկե և 2 արծաթե մեդալ, տեղեկացնում են ԵՊՀ լրատվական ծառայությունից:

Օլիմպիադան առաջին անգամ անցկացվում էր առցանց եղանակով՝ պայմանավորված աշխարհում տիրող համաճարակային իրավիճակով: Մասնակցում էր 134 համալսարանների ավելի քան 500 ուսանող:

ԵՊՀ թիմը ներկայացնող 7 մասնակիցները Մաթեմատիկայի և մեխանիկայի ու Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների ուսանողներն էին:

Թիմի ղեկավարներ են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը և Ալբերտ Գևորգյանը։

Comment here