ԳլխավորԼուր

Արցախի Շոշ գյուղի դպրոցը կրկին բացել է դռները

Դպրոց՝ Արցախի Շոշ գյուղում

Արցախի Շոշ գյուղի դպրոցը վերանորոգումից հետո բացել է դռները, տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

Դեռ 2004–ին Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ Արցախի Շոշ գյուղում կառուցվեց հանրակրթական դպրոց: Արցախի սրտում գտնվող Շոշ գյուղը, պատերազմի հետևանքով այժմ հայտնվել է սահմանամերձ գոտում:

Բնակիչների մեծ մասը զինադադարից հետո գյուղ են վերադարձել, իսկ դպրոցը՝ դռների, տանիքի, պատուհանների և այլ որոշ վերանորոգման աշխատանքներից հետո, մեկ շաբաթ առաջ բացեց իր դռները 65 աշակերտների առաջ: Ուրախալի է, որ դպրոց են վերադարձել գրեթե բոլոր աշակերտները:

Դպրոցականներ՝ Արցախի Շոշ գյուղում

Comment here