ԳլխավորԼուրՀայաստանս

Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի ծննդյան օրն է

Կարեն Ջալավյան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի (Քյոխ) ծննդյան օրն է։

Ծնվել է 1971թ-ի հունվարի 25-ին։

2015 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

2016 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

2020 թվականի հոկտեմբերի 1-ին, Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Կարեն Ջալավյանը Արցախի Հանրապետության նախագահի  կողմից արժանացել է Արցախի բարձրագույն պետական՝ Արցախի հերոսի կոչման։

Comment here