ԳլխավորԼուր

Կարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է

Կարեն Ջիլավյան (Քյոխ)

Արցախից ստացված տեղեկությունների համաձայն, Կարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է, ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Ավելի վաղ համացանցում լուրեր էին շրջանառվում, որ Կարեն Ջալավյանը զոհվել է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 10000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ և 400 վիրավոր կա։