ԳլխավորԼուր

Արցախում ագրեսիայի հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր

Պատերազմ Արցախում

Արցախում ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ կա և ավելի քան 400 վիրավոր, հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն`քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխա են։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ` օգտագործելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։