Հոկտեմբերի 8-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակը:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-հայտնում են ՀՀ ՊՆ-ից։