ԳլխավորԼուր

Էրեբունի-Երևանը 2804 տարեկան է (տեսանյութ)

Էրեբունի-Երևանը հոկտեմբերի 8-ին նշում էր հիմնադրման 2804-ամյակը։ Օրվա կապակցությամբ քաղաքապետը ուղերձ է հղել, քաղաքապետարանն էլ տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում ներկայացված է հին Երևանի պատմությունը։

Նշենք, որ «Էրեբունի-Երևանի» ամենամյա պաշտոնական տոնակատարության միջոցառումները և համերգային ծրագրերն ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի պատճառով չեղարկվել են:

Միջոցառումները չեղարկվել էին նաև նախորդ տարի. Երևանի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երևան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցներն ուղղվել էին «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաև Երևանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։