Լուր

ՃՏՊ Ոսկեվազ գյուղում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:35-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական-Ոսկեվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղում բախվել են «BMW» (վարորդ՝ Ռ․ Գ, ծնված 1995 թ․) և «Opel» (վարորդ՝ Հ․ Ե․, ծնված 1969 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Թ․ Շ․-ն (ծնված 1977 թ․), Լ․ Գ․-ն (ծնված 1999 թ․) և Ս․ Գ․-ն (ծնված 1965 թ․) հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներ առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին և ուղևոր Ա․ Ս․-ին մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։