ԳլխավորԼուր

ՃՏՊ Բագրատաշեն գյուղի մաքսատան մոտակայքում․ կա զոհ

Հուլիսի 22-ին, ժամը 15:13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն գյուղի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 25 կմ-ին բախվել են «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1986 թ.) և «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ` Շ․ Դ․, ծնված 1996 թ.), ինչի հետևանքով պայթել է «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Ա․ Ս․-ն հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ մահացել է:

Comment here