ԳլխավորԼուր

Մոսկվայի մարզում ինքնաթիռ է ընկել. զոհվել է ուսանողն ու իր ընկերուհին

Եվգենի Բեսմերտնի

Հունիսի 25-ին Մոսկվայի մարզում ՝ Մալինո գյուղի շրջանում, թեթև շարժիչով «Յակ-52» ինքնաթիռ է ընկել, հայտնում է «Մաշ» տելեգրամյան ալիքը: Աղբյուրի տեղեկություններով ՝ ինքնաթիռում եղել է երկու մարդ, նրանք զոհվել են։

Կործանված ինքնաթիռում եղել է Ուլյանովսկի ավիացիոն ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող Եվգենի Բեսմերտնին իր ընկերուհու հետ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։