ԳլխավորԼուր

Թուրքական հետախուզական ինքնաթիռ է կործանվել. ոչ ոք չի փրկվել

Թուրքիայի արեւելյան մասում ինքնաթիռի վթարի հետեւանքով անվտանգության ծառայության 7 աշխատակից է զոհվել, տեղեկացնում է Anadolu գործակալությունը։

Ինքնաթիռը կործանվել է 2.2 հազար մ բարձրության վրա՝ Արտոս լեռան մոտակայքում։

Ինքնաթիռն իրականացրել է հետախուզական-դիտորդական գործողություններ երկրի արեւելյան մասում։

Վթարի վայր է այցելել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։

Comment here