Հուլիսի 15-ին, ժամը 22։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակ կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Պարզվել է, որ երկու քաղաքացի անցել են կամրջի վտանգավոր գոտի։
Փրկարարները ոստիկանների և քաղաքացիների հետ համատեղ կանխել են Վաղարշակ Ա․-ի (ծնված 1989 թ․) և Սամվել Մ․-ի (ծնված 1980 թ․) ինքնասպանության փորձերը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։