ԳլխավորԼուր

Ինքնասպանության փորձը կանխվել է

Սեպտեմբերի 10-ին, ժամը 05:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի օպերատիվ խումբը։

Փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (արական սեռի) ինքնասպանության փորձը։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Ի դեպ, այսօր Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրն է։

Comment here