ԳլխավորԼուր

Փորձել է ցած նետվել Նոր Հաճնի կամրջից

Մայիսի 6-ին, ժամը 21:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ  քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջից, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Արտավազդ Ա.-ն (ծնված 1985 թ.) անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:

Ինքնասպանության փորձը կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Comment here