ԳլխավորԼուր

Բետոնխառնիչ մեքենաները փակել են Կիևյան կամուրջը

Մի խումբ քաղաքացիներ փակել են Երեւանի Կիևյան կամուրջը։ Տեղում բեռնատարներ են, բետոնխառնիչ մեքենաներ։

Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի բազմաթիվ մասնակիցների։

Բետոնխառնիչ մեքենա է կանգնել նաեւ Բարեկամության էստակադայի վրա։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ մայիսի 2-ի ժ. 8.30-ից սկսելու են փողոցներ փակել։ Կոչ հնչեց դասադուլ ու գործադուլ անել։ Իսկ մինչ այդ աղբամաններով ու նստարաններով փակվեց հրապարակը, վրաններ տեղադրվեցին, որտեղ ցուցարարներ են գիշերել։

Ընդդիմության հիմնական պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է «հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի»։

Մայիսի 2-ին մայրաքաղաքի մի շարք հատվածներ փակվել են ցուցարարների կողմից, ավելի ուշ փողոցները բացվել են, 200-ից ավելի մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն։

Մայիսի 3-ի առավոտյան ընդդիմադիրները վերսկսել էին փողոցներ փակել Երևանում։

Լուսանկարը՝ Արգինե Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից։