ԳլխավորԼուր

Երիտասարդ աղջիկ է նետվել Դավիթաշենի կամրջից

Երևանում երիտասարդ աղջիկ է ինքնասպան եղել` նետվելով Դավիթաշենի կամրջից։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Հաղորդագրության համաձայն` ոստիկանությունն ու ԱԻՆ–ը ահազանգը ստացել են ժամը 17:50-ին։

Ոստիկանները կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան աղջկա դի:

Պարեկները մեկնել են մահացածի` ենթադրյալ բնակության վայր, որպեսզի պարզեն նրա ինքնությունը։