ԳլխավորԼուր

Վանաձորում 15-ամյա տղա է կախվել

2021թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնում Վանաձոր քաղաքի բնակչուհուց  ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց տան բակում հայտնաբերել է անչափահաս որդու դին: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 07:55-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհին նույն քաղաքի Երևանյան խճուղում գտնվող իրենց տան բակում հայտնաբերել է 15-ամյա որդու դին՝ պարանով ծառից կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (jնքնասպանության հասցնելը):

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Comment here