ԳլխավորԼուր

Կրկին ինքնասպանություն՝ Դավիթաշենի կամրջից

Այսօր ժամը 16:00–ի սահմաններում Երևանում՝ Մաշտոցի և Դավիթաշենի բաժանմունքներում ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացի է նետվել, հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Հիշեցնենք, որ նույն տեղից երեկ ցած էր նետվել մի աղջիկ։