ԳլխավորԼուր

Տավուշում երիտասարդ ամուսիններն ինքնասպան են եղել 2 ժամվա տարբերությամբ

Երեկ՝ ապրիլի 8-ին, Տավուշի մարզում մի քանի ժամվա տարբերությամբ ինքնասպանություն են գործել երիտասարդ ամուսիններ։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

«Ժամը 18:20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի բնակավայրերից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի կին»,–գրում է կայքը:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, 25-ամյա Արաքսյա Թ.-ն, իրենց տան հարակից անասնագոմի առջևի տանիքից՝ պարանով կախվելու միջոցով, ինքնասպան է եղել:

Կայքի տեղեկություններով` նրա գրպանում հայտնաբերվել է երկտող:

Մինչ ոստիկաններն ու քննիչները պարզում էին դեպքի հանգամանքները, նույն օրը՝ ժամը 20:35-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի բնակավայրերից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի տղամարդ:

Տեղում պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում նույն հասցեի բնակիչ, 35-ամյա Լևոն Ե.-ն իրենց տան նկուղի տանիքից կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

Կայքի տեղեկություններով` ինքնասպան եղած անձինք ամուսիններ են: Ամուսինն աշխատում էր Տավուշի մարզի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ որպես հարկադիր կատարող: Իսկ կնոջ ինքնասպանության պատճառը եղել է, իբր, հեռախոսային ինչ-որ sms-ները:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքերը տեղի են ունեցել Լուսաձոր բնակավայրում։