ԳլխավորԼուր

Ինքնասպանություն՝ ավտոմեքենայում

2021թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղու տներից մեկի դիմաց կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հրազենային վնասվածքով դի կա: Տեղեկությունը հյտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Դեպքի վայրի զննությամբ նշված ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 1984թ. ծնված տղամարդու  դիակը՝ գլխի քունքային շրջանում հրազենային վնասվածքով, իսկ աջ ձեռքում՝ «Վալտեր P 22» տեսակի ատրճանակ, որի փամփշտանոցում եղել  է մեկ չկրակված  փամփուշտ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդն իր մոտ պահվող ատրճանակով ինքնասպան է եղել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  քրեական  օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք,  նշանակվել համալիր դատաքիմիական և դատաձգաբանական և դատաբժշկական  փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Comment here