ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով վարորդներին պարտավորեցնում է ձմեռային անվադողեր օգտագործել նոյեմբերի կեսերից մինչև մարտի վերջ:
Ձմեռային անվադողեր պետք է տեղադրվեն մինչև 3,5 տոննա մարդատար ավտոմեքենաների և բեռնատարների վրա նոյեմբերի 15-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Բացի այդ, ձնով կամ սառույցով ծածկված ճանապարհի պայմաններում ձմեռային անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը պետք է լինի 4 մմ կամ դրանից պակաս:
Որոշումը վերաբերում է նաև «վսեսեզոնկա» անվադողերին։
Եթե տեղում է արձանագրվել վարչական իրավախախտումը, ապա տուգանքը կկազմի 5000 դրամ, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, ապա տուգանքը 20 հազար դրամ կլինի։
Ամռան ամիսներին էլ կարգելվի բութակավոր (шипавой) անվադողերով մեքենաների շահագործումը։
Այս տարի կառավարության որոշումը կգործի դեկտեմբերի 10–ից։