ԳլխավորԼուր

Երևանում «Գազելի» վարորդը երթուղի է դուրս եկել հարբած

Պարեկներն այսօր Երևանում հայտաբերել են երթուղայինի վարորդի, որը հարբած վիճակումտեղափոխում էր 12 ուղևորի, հայտնում է Shamshyan.com-ը։

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայողները նկատել են, որ թիվ 77 երթուղին սպասարկող «Գազելի» վարորդը ավտոմեքենան անկանոն է վարում։

Նրանք կանգնեցրել են «Գազելը» ու վարորդին ենթարկել սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա վարել է մեքենան ոչ սթափ վիճակում։ Ավելին`փորձաքննությունը ցույց է տվել, որ նա եղել է ալկոհոլային ազդեցության ամենաբարձր աստիճանի վրա։

Պարզվել է, որ վարորդը Երևանի բնակիչ 69-ամյա Մ. Ղուլյանն է։

Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ վարորդը հեռացվել է աշխատանքից և զրկվել է վարորդական իրավունքից: