ԳլխավորԼուր

Աղստև գետն ընկած ավտոմեքենան հայտնաբերվել է․ վարորդի դին եղել է ներսում

Արտակարգ իրավիճակների նախարարություն ԱԻՆ

Փրկարարները հայտնաբերել են մայիսի 9-ին Աղստև գետն ընկած ավտոմեքենան, որի մեջ եղել է վարորդի դին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մայիսի 11-ին, ժամը 06:10-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի և Սարիգյուղի հենակետերից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ՝ ընդհանուր թվով 34 փրկարար ծառայող։

Աշխատանքներին ներգրավվել է Դիլիջանի քաղաքապետարանի երկու ծանր տեխնիկա, մեկ վերամբարձ կռունկ, ինչպես նաև՝ հատուկ միջոցներ և սարքավորումներ:

Ժամը 14:00-ից որոնողական աշխատանքներին ներգրավվել են ևս 22 փրկարար ծառայող:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև Գանձաքար գյուղի 10 բնակիչ:

Ավտոմեքենան հայտնաբերվել է ժամը 16։40-ին։

Փրկարարները և ջրափրկարարները վերամբարձ կռունկով ավտոմեքենան դուրս են բերել գետից և, մասնատելով ավտոմեքենան՝ վարորդի դին դուրս բերել և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

Comment here