ԳլխավորԼուր

Հրդեհ Օշականում. հայտնաբերվել է այրված դի

Ապրիլի 28-ին, ժամը 07:47-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում այրվում է տուն, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։32-ին։ Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են քաղաքացու այրված դի։

Comment here