ԳլխավորԼուր

ԵՊԲՀ-ում այսօր շչակ է գործարկվելու

ԵՊԲՀ

Փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքի փորձ։

Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

«Գործարկվելու է ազդարարման շչակը։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է հաղորդագրության մեջ: