ԳլխավորԼուր

Սեւանա լճում կորած ձկնորսի որոնումները վերսկսվել են

Սեւանա լիճ, նավակ

Հունիսի 28-ին, ժամը 09։50-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» հանգստի գոտի է մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։

Comment here