ԳլխավորԼուր

Հրդեհ՝ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ

Հունիսի 28-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Այնուհետև օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հիշեցնենք, որ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 3-5 հարկերում խոշոր հրդեհ էր բռնկվել (լուսանկարում) նաեւ 2019-ի օգոստոսի 19-ին, որը մարելու համար մի քանի օր պահանջվեց։

Comment here