ԳլխավորԿրթություն

Այլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ. ԿԳՄՍ փոխնախարար

Այլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ, և յուրաքանչյուր գնահատական՝ 1-10 միավորանոց սանդղակում, ցույց է տալու սովորողի՝ այդ տարի գրանցած առաջընթացը: Սա նշանակում է, որ դուրս է գալու այն խնդիրը, որ սովորողը պետք է մնա նույն դասարանում և կրկնի դասընթացը։ Այս մասին հունիսի 27-ին տեղի ունեցած` Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի առցանց քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԿԳՍՄ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը տեղադրվել է e-draft.am հարթակում։

Comment here