ԳլխավորԼուր

Դպրոցներում  «Օտար լեզուներ»-ի ժամաքանակի բաշխումը փոփոխվել է. ԿԳՄՍՆ

Դասագիրք, դասագրքեր

ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում իրականացված Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման արդյունքներով նախատեսվում Է փոփոխություններ կատարել չափորոշչի ուսումնական պլանի կառուցվածքում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Փոփոխությունները վերաբերում են հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների համար սահմանված նորմատիվային ծավալներին, ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակին:

Մասնավորապես՝ նոր փոփոխությամբ «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխումը կատարվում է հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ.

  • տարրական դպրոցում՝ 10-15 %,
  • միջին դպրոցում՝ 12-20 %,
  • ավագ դպրոցում՝ 7-20 %,

ընտրովի բաղադրիչ՝

  • տարրական դպրոցում՝ 6 %,
  • միջին դպրոցում՝ 8 %,
  • ավագ դպրոցում՝ 15 %։

Օտար լեզուների խորացված ծրագրով ուսուցում կազմակերպելու համար միջին դպրոցում ուսումնական բնագավառին նախկինում հատկացված շաբաթական առավելագույն 5 ժամի փոխարեն նախատեսվում է հատկացնել 8 ժամ, որը հնարավորություն կտա դպրոցին մեկ օտար լեզու ուսումնասիրել 4 կամ 4,5 ժամով, երկրորդ օտար լեզուն՝ 2 ժամով, իսկ երրորդ օտար լեզուն՝ 1․5 կամ 2 ժամով։