ԳլխավորԼուր

«Հորդորում եմ դադարեցնել Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի հանրային քննարկումը և չեղարկել նախագիծը»

Գիտությունների ազգային ակադեմիա

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված կրթական չափորոշչին:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հորդորում եմ դադարեցնել Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի հանրային քննարկումը և չեղարկել նախագիծը՝ նկատի ունենալով շարադրանքի աղաղակող լեզվական սխալներն ու անտրամաբանական ձևակերպումները, մասնագիտական ու բովանդակային անլիարժեքությունն ու թերացումները, կրթական գործի կազմակերպման վերաբերյալ պատկերացումների՝ ազգային ու պետական նպատակներին ու շահերին, առկա աշխարհաքաղաքական իրադրությանը անհամապատասխանությունը»:

Comment here