Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի Խորհրդի միջև երիտասարդական ոլորտում գործընկերությամբ մեկնարկում է երիտասարդական աշխատանքի վերաբերյալ զանգվածային բաց առցանց դասընթաց։
Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից։
Դասընթացի նպատակն է մասնակիցներին սովորեցնել երիտասարդական աշխատանքի հիմունքները (հայեցակարգեր և սահմանումներ, ձևեր, պրակտիկա, մոտեցումներ, նպատակներ, դերակատարներ եվրոպական և ազգային մակարդակներում), զարգացնել նրանց հասկացողությունը երիտասարդական աշխատանքին աջակցության մասին և ներկայացնել երիտասարդական աշխատանքի փորձն ամբողջ Եվրոպայում:
Դասընթացը կսկսվի ս. թ. սեպտեմբերի 1-ին:
Դասընթացն անվճար է և հասանելի բոլոր հետաքրքրվածների համար:
Կարող եք գրանցվել դասընթացի համար։
Դասընթացի մասին հոլովակը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։