ԳլխավորԼուրԿրթություն

«UX/UI Դիզայն» անվճար դասընթաց՝ երևանամերձ մարզերի երիտասարդների համար

UX/UI Դիզայն

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)` «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ հայտարարում է «UX/UI Դիզայն» անվճար դասընթաց՝ երևանամերձ մարզերի երիտասարդների համար:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 16-ը լրացնել առցանց հայտաձևը: Դասընթացը կմեկնարկի հունիսի 19-ին:

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն ստեղծել ինտերֆեյսի արդյունավետ դիզայն, աշխատել UX տարրերի հետ, մշակել իրենց սեփական UX/UI նախագիծը՝ օգտագործելով UX/UI դիզայնի գործիքները:

Մասնակցել կարող են երևանամերձ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր ունեն համակարգչային գիտելիքներ և անգլերենի միջին մակարդակի իմացություն:

Մասնակիցները դասընթացի մեկնարկից 2 շաբաթ անց կհանձնեն միջանկյալ թեստ և միայն բարձր արդյունքների դեպքում կշարունակեն մասնակցությունը: