ԳլխավորԼուր

58 ուսանողներ մասնակցել են «Ներառական կրթություն և միջավայր» և «Ներառում. ես և միջավայրը» թեմաներով դասընթացների

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Նպաստել Հայաստանում ներառական և համապատասխամ կրթության կայացմանը» ծրագրի համագաղափարակիրները՝ 58 ուսանողներ, երկու խմբով մասնակցել են երկօրյա դասընթացների՝ «Ներառական կրթություն և միջավայր» և «Ներառում. ես և միջավայրը» թեմաներով:

Դասընթացավարներն էին՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ՇՊՀ-ի «Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի» ամբիոնի դասախոս Աշխեն Տոնոյանը և հատուկ մանկավարժ Նաիրա Մանուկյանը:

Դասընթացի ընթացքում ներկայացվեցին հետևյալ թեմաները.

-Երեխաների իրավունքները,
-Ներառական կրթության գաղափարախոսությունը,
-Բուլլինգի երևույթը հանրակրթական դպրոցներում,
-Համընդհանուր ներառում, հասարակական արժեքներ, մշակույթ, փոխառնչություն,
-Միջազգային փորձի ներկայացում,
-Խելամիտ հարմարեցումներ: