ԳլխավորԼուր

Անվճար ուսումնական ծրագիր՝ Դիլիջանի միջազգային դպրոցում

Դիլիջանի միջազգային դպրոց

«Սամսունգի ինովացիոն կամպուս» նախաձեռնության շրջանակում UWC Դիլիջանի դպրոցում 2022 թվականին կմեկնարկի «Բջջային հավելվածներ՝ անդրոիդի համար» մեկամյա ծրագիրը, որին կարող են դիմել Գյումրիի, Տավուշի և Երևանի 14-16 տարեկան երեխաները, որոնք հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով։ Ռուսաց լեզվի իմացությունը կարևոր է, քանի որ ծրագիրը դասավանդվելու է ռուսերենով: Ուսուցումն անվճար է:

Մանրամասներ ծրագրի վերաբերյալ

• Ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ 132 ակադեմիական ժամով, որից 122 ժամը դասընթաց է՝ շաբաթական 4 ժամ տևողությամբ, 8 ժամը խորհրդատվություն է անհատական նախագծերի վերաբերյալ, 2 ժամը անհատական նախագծերի ներկայացում է:

• Դասերն անցկացվելու են հանգստյան օրերին, կարող են ներառել հեռավար ձևաչափով ակտիվություններ: Կկազմակերպվեն նաև բութքեմփեր:

• Դասերն անցկացվելու են UWC Դիլիջանի դպրոցում՝ «Սամսունգի» ժամանակակից տեխնիկայով համալրված համակարգչային լաբորատորիայում:

• Ապահովվելու է տրանսպորտ Տավուշի մարզից, Երևանից և Գյումրիից:

Ծրագիրը բաղկացած է հինգ մասից՝ «Ջավա ծրագրավորման հիմունքներ», «Օբյեկտկողմնորոշված ծրագրավորման ներածություն», «Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ», «Ալգորիթմները և տվյալների կառուցվածքները Ջավա լեզվում», «Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ»:

Հավելյալ տեղեկություններ հասանելի են samsungcampus.uwcdilijan.am կայքում, հարցերի դեպքում կապ հաստատել +374 60 750 800 (ներքին 1104), +374 93 844 975 հեռախոսահամարներով, samsungcampus@uwcdilijan.am կոնտակտային տվյալներով (կոնտակտային անձ՝ ծրագրի ղեկավար Վարդան Ավագյան):