ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի շրջանակում ընդունում է մասնակցության հայտեր:
Դասընթացն ուղղված է երիտասարդական աշխատանքով զբաղվող մասնագետներին, երիտասարդների հետ գործնականում աշխատողներին և նրանց, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը:
Դասընթացը երեք փուլով իրականացվելու է Աղվերանում: Առաջին մոդուլն անցկացվելու է 2021 թվականի հոկտեմբերի 5-8-ը, երկրորդը՝ նոյեմբերի 1-4-ը, երրորդը՝ նոյեմբերի 22-24-ը:
Դասընթացին կարող են մասնակցել երիտասարդական կենտրոններում, համայնքապետարաններում, մշակույթի տներում, գրադարաններում, ՔՀԿ-ում աշխատող և երիտասարդության հարցերով զբաղվող մասնագետները:
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
• բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ,
• երիտասարդության ոլորտում առնվազն երկու տարվա փորձառությունը հավաստող տեղեկանք,
• ինքնակենսագրական,
• հետաքրքրվածության նամակ՝ ըստ կից ներկայացվող ձևաչափի (առավելագույնը 200 բառ):
Հայտերն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 24-ը ներառյալ: Դիմումները պետք է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային փոստին:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։