ԳլխավորԽոսք

Ֆրանսուա դը Լառոշֆուկո. աֆորիզմներ

Ներկայացնում ենք ֆրանսիացի գրող, փիլիսոփա, հայտնի փիլիսոփայական աֆորիզմների (մաքսիմների) և ասացվածքների հեղինակ, քաղաքական գործիչ Ֆրանսուա դը Լառոշֆուկոյի (15.09.1613-17.03.1688) աֆորիզմներից մի փունջ։

***

Մեր սիրած մարդիկ ավելի մեծ իշխանություն ունեն մեզ վրա, քան մենք ինքներս:

Այն բանի պատճառը, թե սիրահարվածներն ինչու երբեք չեն ձանձրանում միմյանց հետ լինելուց, նրանում է, որ նրանք մշտապես խոսում են իրենք իրենց մասին։

Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:

Մեզանից յուրաքանչյուրը բավականաչափ ուժ ունի ուրիշի դժբախտությունը կրելու համար։

Ավելի ամոթալի է չվստահել բարեկամներին, քան լինել նրանցից խաբված:

Ով երբեք խենթություններ չի արել, նա այնքան էլ խելացի չէ, ինչպես իրեն թվում է։

Եթե մարդիկ միմյանց չխաբեին, չէին կարողանա երկար ժամանակ իրար կողքի ապրել:

Խանդի մեջ մեկ բաժինը սեր է և ինսունինը բաժինը՝ ինքնասիրություն։

Ֆիզիկական աշխատանքը օգնում է մոռանալ բարոյական տառապանքները։

Հեռատես մարդը պետք է որոշի իր ցանկություններից յուրաքանչյուրի տեղը և հետո հերթականությամբ իրականացնի դրանք։ Մեր ագահությունը հաճախ խախտում է այդ հերթականությունը և մեզ ստիպում է միաժամանակ հետամուտ լինել այնպիսի բազմաթիվ նպատակների, որ ընկնելով դատարկ բաների հետևից՝ մենք աչքաթող ենք անում էականը։

Մարդիկ որքան հաճախ են օգտագործում իրենց խելքը հիմարություններ անելու համար։

Բոլորը խոսում են իրենց սրտի բարությունից, բայց ոչ ոք չի համարձակվի նույնն ասել իր մտքի մասին:

Իսկապես ճարպիկ է նա, որ կարողանում է թաքցնել իր ճարպկությունը:

Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս, թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը։

Ծուլությունից մեր միտքը կառչում է նրան, ինչ հեշտ է ու հաճելի, և դա սահմաններ է դնում մեր ճանաչողությանը։

Այն մարդը, որին ոչ ոք դուր չի գալիս, անհամեմատ ավելի դժբախտ է, քան նա, ով ոչ մեկին դուր չի գալիս։

Ով սովոր է կեղծ լինել ուրիշների հետ, նա, ի վերջո, դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ։

Մարդիկ կան, որ բախտավոր են իրենց թերություններով, մարդիկ էլ կան, որ դժբախտ են իրենց արժանիքներով։

Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է։

Comments (8)

  1. […] Ֆրանսուա դը Լառոշֆուկո. մաքսիմներ […]

  2. […] Ֆրանսուա դը Լառոշֆուկո. մաքսիմներ […]

  3. […] Ֆրանսուա դը Լառոշֆուկո. մաքսիմներ […]

  4. […] Ֆրանսուա դը Լառոշֆուկո. մաքսիմներԸնտրեք որևէ մաքսիմ և գրեք վերլուծություն-շարադրություն։ […]

  5. […] Ֆրանսուա դը Լառոշֆուկո. մաքսիմներ […]

  6. […] Ֆրանսուա դը Լառոշֆուկո. մաքսիմներ […]

Comment here