Մի քանի մտքեր՝ անգլիացի ֆանտաստ գրող, «Անտեսանելի մարդը», «Ժամանակի մեքենան» եւ այլ գրքերի հեղինակ Հերբերտ Ուելսի (21.09.1866-13.08.1946) գրվածքներից։
***
Թույլ մի տվեք ժամացույցին ու օրացույցին մթագնել այն փաստը, որ կյանքի յուրաքանչյուր վայրկյան հրաշք է ու գաղտնիք։
Ցինիզմը վատ տրամադրություն ունեցող հումորն է։
Գովազդն օրինականացված խաբեություն է։
Մշտապես հիմար ոչ ոք չի լինում, բայց ցանկացած ոք երբեմն հիմարանում է։
Մեր մտածողության տարածված թերություններից է ցանկացած հանգամանքում քավության նոխազ փնտրելու սովորությունը։
Եթե մենք վերջ չտանք պատերազմին, պատերազմը մեր վերջը կտա։
Աշխարհը կարելի է փոխել միայն մարդկանց փոխելով։
Ժամանակի մեքենա բոլորս ունենք. այն, ինչն անցյալ է տեղափոխում, հիշողությունն է, այն, ինչն ապագա է տանում՝ երազանքը։
Նա ինձ է պատկանում, ես՝ նրան, մեր կարոտը, վեճերը, սառնությունը ընդամենը նախշեր են՝ հավերժական սիրո համապատկերին։
Մինչեւ ականջների ծայրը սիրահարված մարդու համար ավելի դժվար է արտահայտել իր սերը, քան նրա, ով ընդհանրապես չի սիրում։
Այնտեղ, որտեղ փոփոխություններ կամ փոփոխությունների անհրաժեշտություն չկան, միտքը մահանում է։
Չկա ավելի անբուժելի կուրություն, քան այն դեպքում, երբ մարդը չի ուզում տեսնել։
Նա զգաց, որ անհապաղ կարիք ունի գնալ հանգստանալու, սակայն չկար մեկը, ում հետ գնար, եւ չկար տեղ, ուր կարող էր գնալ։
Մահն այնքան էլ սարսափելի չէ, վախկոտությունն է նրան սարսափելի դարձնում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։