ԳլխավորԽոսքՄի կտոր գիրք

Մտքեր՝ Մարկ Տվենից

Մարկ Տվեն

Ներկայացնում ենք ամերիկացի գրող, երգիծաբան, լրագրող Մարկ Տվենի (30.11.1835-21.04.1910) մտքերից։

• Ամառը տարվա այն եղանակն է, երբ շատ շոգ է այն գործերով զբաղվելու համար, որոնք չենք անում ձմեռը շատ ցուրտ լինելու պատճառով։

• Բավական է խոսք տալ, որ այսինչ բանը չես անի, ու անմիջապես սկսում ես ուզել դա:

• Առողջությունը պահպանելու միակ միջոցը՝ ուտել այն, ինչը չես ցանկանում, խմել այն, ինչը չես սիրում, և անել այն, ինչը չես հավանում։

• Լավ ընկերներ, լավ գրքեր և քնած խիղճ․ ահա թե որն է կատարյալ կյանքը։

• Կնճիռները պետք է միայն ցույց տան այն վայրերը, որտեղ ժամանակին ժպիտն է եղել:

• Ոչինչ ավելի շատ չի նյարդայնացնում, քան լավ օրինակը։

• Եթե ընտրություններից որևէ բան կախված լիներ, ապա մեզ թույլ չէին տա մասնակցել դրանց։

• Հիմարության իրավունքը՝ մարդու անձի ազատ զարգացման երաշխիքներից մեկն է:

• Ի՞նչ է մարդկային կյանքը։ Առաջին քառորդը՝ լավ ժամանակ, իսկ մնացածը՝ հիշողություններ նրա մասին։

• Երբեք ոչ մեկին թույլ մի տվեք, որ դառնա առաջնահերթություն, քանի որ դուք նրա համար ուղղակի տարբերակներից մեկն եք։

• Դասականը՝ դա այն է, որ յուրաքանչյուրը գտնում է, որ արժի կարդալ, բայց ոչ ոք չի կարդում:

• Ավելի լավ է լռել և հիմար թվալ, քան խոսել և ցրել բոլոր կասկածները։

• Այն մարդը, ով լավ գրքեր չի կարդում, չունի առավելություն կարդալ չիմացող մարդկանց հանդեպ։

• Վատագույն միայնությունը՝ դա երբ հարմարավետ չես զգում ինքդ քեզ հետ:

• Ով չգիտի ուր գնալ, սխալ վայրում հայտնվելու դեպքում շատ կզարմանա։

• Երբեք մի վիճեք հիմարների հետ։ Դուք կիջնեք նրանց մակարդակին, որտեղ նրանք ձեզ կճզմեն իրենց փորձով։

• Եթե բոլոր մարդիկ միակերպ մտածեին՝ ոչ ոք խաղադրույք չէր կատարի ձիարշավներին:

• Մենք սիրում ենք այն մարդկանց, ովքեր համարձակորեն ասում են այն, ինչ մտածում են, սակայն մի պայմանով, որ նրանք մտածեն այնպես, ինչպես և մենք։

• Վաղվա վրա մի գցեք այն, ինչը կարող եք գցել մյուս օրվա վրա։

• Կյանքում գոնե մեկ անգամ բախտը թակում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց սովորաբար այդ ժամանակ մարդը նստած է լինում մոտակա գարեջրատանը և ոչինչ չի լսում:

• Ճշմարտությունը մեր ունեցած ամենաթանկ բանն է։ Եկեք խնայենք այն։

• Եթե դու գումարի կարիք ունես, ապա գնա ուրիշների մոտ, եթե խորհրդի կարիք ունես, գնա ընկերների մոտ, իսկ եթե քեզ ոչինչ էլ հարկավոր չէ, ապա գնա հարազատների մոտ։

• Եկեք ապրենք այնպես, որ նույնիսկ դագաղագործը ափսոսա, երբ մենք մահանանք:

• Պարիր այնպես, ասես ոչ ոք քեզ չի նայում։ Երգիր այնպես, ասես ոչ ոք քեզ չի լսում։ Սիրիր այնպես, ասես քեզ երբեք չեն դավաճանել, և ապրիր այնպես, ասես երկիրը դրախտ է։