ԳլխավորԼուր

Լիոնել Մեսսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին

Լիոնել Մեսսի

Արգենտինայի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին:

France Football հեղինակավոր հանդեսի մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզի «Շատլե» թատրոնում նոյեմբերի 29-ին:

Տարվա երիտասարդ ֆուտբոլիստի տիտղոսը նվաճեց Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի  19-ամյա կիսապաշտպան Պեդրին:

2021 թվականի տարվա լավագույն հարձակվող կոչմանն արժանացավ Լեհաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու և «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Կանանց պայքարում լավագույնը Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի անդամ Ալեքսիա Պուտելասն էր:

Լև Յաշինի անվան մրցանակը ստացավ ու լավագույն դարպասապահ ճանաչվեց Իտալիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի դարպասապահ  Ջանլուիջի Դոննարումման:

Տարվա լավագույն թիմը Լոնդոնի «Չելսի»-ն է:

Իսկ Արգենտինայի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին՝ ստանալով 613 միավոր։ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը երկրորդն էր քվեարկության արդյունքում, ստացել է 580 միավոր։

2021 թվականին Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց Կոպա Ամերիկան, իսկ «Բարսելոնայի» կազմում դարձավ Իսպանիայի գավաթակիր և Լա Լիգայի լավագույն ռմբարկու։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա արգենտինացին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և երեք արդյունավետ փոխանցման հեղինակ։