ԳլխավորԼուրԿրթություն

Մեկնարկել է «Էրազմուս+» ծրագրի 2022 թ. առաջարկների ներկայացման մրցույթը

Եվրահանձնաժողովը սկսել է «Էրազմուս+»-ի շրջանակում 2022 թ. առաջարկների ներկայացման մրցույթը և տարեկան աշխատանքային ծրագրի ընդունումը։

«Էրազմուս+»-ը շարունակում է արտերկրում ուսման, պրակտիկայի, ուսանողական և դասախոսական անձնակազմի փոխանակման հնարավորություններ ընձեռել և համագործակցել տարբեր համալսարանների հետ՝ կրթության, վերապատրաստումների, երիտասարդության և սպորտի տարբեր ոլորտներում:

«Էրազմուս+» շարժունակության և համագործակցության ծրագրերը խթանում են ակտիվ քաղաքացիական ներգրավվածությունն ու ավելի մեծ մասնակցությունը ժողովրդավարական կյանքում:

Համագործակցության համար մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։

Մասնակցության և ֆինանսավորման մանրամասն պայմանները կարող եք գտնել «Էրազմուս+» ծրագրի ուղեցույցում, որը հասանելի է այստեղ։

ԵՊՀ ֆակուլտետների համար KA 2-ի խորհրդատվությունները նախատեսված են դեկտեմբերի 13-15-ը:

Խորհրդատվության մասին մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ֆակուլտետների դեկաններին կամ գրել a.aproyan@ysu.am էլ. հասցեին (Գրանտների բաժնի վարիչ Արսեն Ապրոյան):