ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել է ներդրումային արբիտրաժի միջազգային հեղինակավոր դատախաղ-մրցույթների Հռոմում և Ֆրանկֆուրտում։
«Մրցութային ճանապարհը մեկնարկել է Հռոմում անցկացված «DLA Piper Investment Arbitration Pre-Moot» նախնական դատախաղով, որտեղ ԵՊՀ-ն ներկայացրել են Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Անի Չիլինգարյանը և Սիրանուշ Պողոսյանը։ Մասնակիցները մրցել են տարբեր երկրների թիմերի դեմ՝ ցուցադրելով բարձր մակարդակի բանավոր փաստարկման և արբիտրաժային վարույթի հմտություններ, ինչպես նաև կատարելագործելով իրենց մասնագիտական հմտությունները՝ նախքան հիմնական մրցույթը։
Այնուհետև թիմը մասնակցել է Ֆրանկֆուրտում կայացած ներդրումային արբիտրաժի միջազգային դատախաղ-մրցույթին, որտեղ ԵՊՀ ուսանողները մրցել են մի շարք հեղինակավոր համալսարանների թիմերի դեմ, այդ թվում՝ Չիկագոյի, Ցյուրիխի և Փարիզի Սիտե համալսարանների ներկայացուցիչների։
Միջազգային այս փորձառությունը թիմի անդամներին հնարավորություն է տվել գործնական մակարդակում խորացնելու ներդրումային արբիտրաժի ոլորտի գիտելիքները, զարգացնելու իրավական վերլուծության և բանավոր փաստարկման հմտությունները, ինչպես նաև ծանոթանալու ոլորտի միջազգային առաջատար պրակտիկային»,-հայտնում են ԵՊՀ-ից։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



